-
07.12.2016|
11:51
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իններորդ անգամ ընտրվել է քրիստոնեադեմոկրատական միության նախագահ: Նրա օգտին Էսսենում կայացած համագումարում քվեարկել է պատվիրակների 89,5 %-ը:
-
07.12.2016|
11:50
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին` պահանջելով պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել «գյավուր» արտահայտությամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը:
-
07.12.2016|
11:49
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են տարեկան ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի, սակայն անհրաժեշտ են որոշակի քայլեր՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։
-
07.12.2016|
11:48
ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում հավանությում են տվել անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ավելի քան 40 նախագծերի փաթեթի` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
-
07.12.2016|
11:47
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշն սկսել Է աճել, երբ նա հայտարարել է, որ չի մասնակցելու 2017-ի նախագահական ընտրություններին՝ վկայում են Ifop-Fiducial-ի հարցման արդյունքները:
-
07.12.2016|
11:47
Ֆրանսիայի ՆԳ նոր նախարար է նշանակվել Բրյունո լե Ռուն՝ Ազգային ժողովում սոցիալիստների խմբակցության ղեկավարը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությանը: Լե Ռուն կփոխարինի վարչապետ նշանակված Բեռնար Կազնյովին:
-
07.12.2016|
11:46
Իրանը կնպաստի Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծմանը, իրանական «Փարսթուդեյ.քոմ» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Ռեզա Նեմաթզադեն:
-
07.12.2016|
11:45
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին:
-
07.12.2016|
11:44
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները, փոխանցում է պաշտպանության նախարարությունը:
-
07.12.2016|
11:43
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արգելել դեմքը փակող հագուստը՝ փարանջա կամ նիքաբ: «Մեզ մոտ ընդունված է ցույց տալ դեմքը, այդ իսկ պատճառով թաքցնելը անթույլատրելի է»,- հայտարարել է Մերկելը՝ իր գլխավորած քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարի ժամանակ: